Ես ինքս եմ պատրաստում երեխաներիս սիրելի Նուտելլան… այսպես ավելի էժան ու համեղ է

Անհրաժեշտ է՝ կաթ — 1 բաժակ, ալյուր — 1,5 ճաշի գդալ, շաքարավազ — 1 բաժակ, կակաո — 2 ճաշի գդալ, կարագ — 1 ճաշի գդալ, աղացած ընկույզ — 3 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակը

Եռացնել կաթը կարագով։ Առանձին ամանի մեջ խառնում ենք ալյուրը, շաքարավազը և կակաոն։ Ստացված զանգվածը կամաց-կամաց ավելացրեք կաթի մեջ՝ անընդհատ խառնելով։

Խառնուրդը պետք է եռա մարմանդ կրակի վրա 10-12 րոպե։

Հովացրեք, ավելացրեք աղացած ընկույզը և դրեք սառնարանում։

Այն պատրաստ է։ Բարի ախորժակ!

Նյութը պատրաստեց news29post.com կայքը։