ՀՐԱՏԱՊ. Բայդենի նոր որոշումը… ցավոտ հարված Ռուսաստանին

ԱՄՆ-ը կդադարեցնի էներգառեսուրսների գնումը Ռուսաստանից, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը թիրախավորում է ռուսական տնտեսության հիմնական հատվածները. մենք արգելում ենք ռուսական նավթի, գազի և էներգակիրների բոլոր ներմուծումները։ Սա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի ընդունվի ամերիկյան նավահանգիստներում», — ասել է նա:

«Այս միջոցը մեծ աջակցություն է ստացել Կոնգրեսում, և հուսով եմ, որ ամբողջ Ամերիկայի ժողովուրդի շրջանում», — ասաց նա:

Միաժամանակ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ այս որոշումն աննկատ չի անցնի ամերիկացի սպառողների համար։