Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի․․․

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի, համարյա 2 դոլարի: Լավ, տեղական արտադրության կաղամբը ինչո՞ւ պետք է առժենա 2 դոլար (1200 դրամ) կիլոգրամը, իսկ Աֆրիկայից կամ Հարավային Ամերիկայից Հայաստան բերված բանանը 1.5 դոլար (750 դրամ):

Մեր ժողովուրդն ինչքա՞ն կարող է ձգել իր առօրյա ծախսերի գոտին, մինչև ո՞ւր: Ասեմ ավելին, ռուս-ուկրաինական իրադարդություններից ելնելով առջևում սպասվում են էլ ավելի ծանր օրեր, խնդիր է լինելու հացահատիկի, բուսական յուղի (ձեթ), բրինձի, ձավարի, հնդկաձավարի, կրուպեղենի և այլնի ներկրման հետ, ինչից բխելու է գների կտրուկ բարձրացում:

Ժողովուրդը խեղդվում է սրընթաց գնաճից, և ցավը նրանում է, որ մեր իշխանության համար պարենային անվտանգությունը կարևոր չէ, և ոչինչ չի ձեռնարկում»: