Երեք տարածված սխալ ձու եփելու ժամանակ, որի մասին քչերը գիտեն

Երեք տարածված սխալներ ձու եփելու ժամանակ, որոնք թույլ են տալիս համարյա բոլորը․․․ Այս մասին շատ քչերը գիտեն։ Խոհանո-ցում անգամ ամենաանփորձները գիտեն ձու եփելու ձևը:Դե ի՞նչ բարդ բան կա դրա մեջ:Ձուն գցում եք ջրի մեջ,դնում կրակին, սպա-սում մի քանի րոպե և վերջ: Սակայն նույնիսկ այս շատ հասարակ ուտեստը կարող է ավելի համեղ լինել, եթե իմանաք որոշակի խոր-ամանկությունների մասին:

Գլորել սեղանին

Որպեսզի ձուն հավասարաչափ եփվի, նախքան ջրի մեջ դնելը այն գլորեք սեղանին:

Ավելացրեք աղ կամ սոդա

Հավանաբար ձեզ մոտ էլ է պատահել, որ ձուն մաքրելու ժամանակ կեղևը դժվարությամբ է պոկվել սպիտակուցից: Որպեսզի նման բան չլինի, ջրով կաթսայի մեջ մի քիչ աղ կամ սոդա լցրեք: Անմիջապես ջրից հանելուց հետո ձուն պահեք սառը ջրի տակ:

Ջրի ճիշտ ջերմաստիճան

Երբեք հում ձվի վրա մի լցրեք եռման ջուր և մի դրեք դրանք եռման ջրի մեջ:Սա շատ կոպիտ սխալ է:Չեք հավատա,որ ձվի տեքստուրան, դրա հավասարաչափ եփված լինելը կախված է հենց ջրի ջերմաստիճանից: Փորձառու խոհարարները վստահեցնում են, որ և ջուրը, և ձուն նախքան կրակի վրա դրվելը պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի: