ԱՆՀԱՎԱՏԱԼԻ…. Պուտինն Էրդողանին ասել է, որ…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողությունները միայն այն դեպքում, եթե Ուկրաինան դադարեցնի մարտերը և կատարվեն Մոսկվայի պահանջները։ Այս մասին հայտնել է Կրեմլը, փոխանցում է BBC-ն։

Ռուսաստանի ղեկավարը կրկնել է, որ հարձակումն ընթանում է ըստ պլանի և ժամանակացույցի։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ ուկրաինացի բանակցողներն ավելի «կառուցողական» մոտեցում կցուցաբերեն։ Էրդողանի գրասենյակը հայտնել է, որ Թուրքիայի ղեկավարը կոչ է արել հրատապ համընդհանուր հրադադարի գալ: