ՇՏԱՊ. ԱՄՆ հատուկ ջոկատայինները պատրաստվում են տարհանել Զելենսկիին

The Sun պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի ավելի քան 70 էլիտար զինվորականներ միացել են ԱՄՆ նավատորմի 150 զինվորներին Լիտվայի բազայում։ Նրանք պատրաստվում են տարհանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Նշենք, որ Զելենսկիի գտնվելու վայրը անհայտ է։ Որոշ տեղեկություններով՝ նա Լեհաստանում է։ Ինքը՝ Զելենսկին հայտնել էր, որ գտնվում է Կիևում։