ՀՐԱՏԱՊ. Ռուսաստանը արգելեց Facebook-ը

«Ռոսկոմնադզորը» որոշել է արգելափակել Facebook սոցիալական ցանցը՝ ի պատասխան ռուսական լրատվամիջոցների հաշիվների արգելափակման, հայտնում է գործակալությունը։

«2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել Facebook ցանցի հասանելիությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։