Առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա, ավելի շատ զոհեր և վիրավորներ կլինեն

ՆԱՏՕ-ում կարծում են, որ առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա, ավելի շատ զոհեր և վիրավորներ կլինեն։ Այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Առաջիկա երկու օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, ավելի վատ կլինի՝ ավելի շատ զոհեր, ավելի շատ վիրավորներ, ավելի շատ ավերածություններ կլինեն», — ասել է նա։

Դաշինքի գլխավոր քարտուղարը պնդել է, որ Ուկրաինան ականատես է լինում «Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենավատ ռազմական ագրեսիայի»։