Սնունդը վերջանում է, կապ ու էլեկտրաէներգիա չկա. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը մանրամասներ է հայտնում

Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար․ համաձայնությունը ձեռք է բերվել երեկ կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Եվ չնայած այս հանգամանքին, Ուկրաինայի տարբեր շրջանում շարունակվում են դեռ փետրվարի 24-ից սկսված ռազմական գործողությունները:

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Ուկրաինայում իրավիճակը շատ ծանր է եւ գնալով այն ավելի է բարդանում:

ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե այս օրերին ավելացել են Ուկրաինայում բնակվող հայերի կողմից դիմումներն ուղղված միությանը՝ ընդգելով, թե փորձում են բոլորին օգնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան