ՀՐԱՏԱՊ. Երևանում կալանվել է ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը, իսկ Մոսկվայից ժամանող ևս մեկ ինքնաթիռ…

Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռը, հայտնում է «Авиаторщина» Telegram-ալիքը։

«S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված ինքնաթիռի վարձակալը VP-BSL գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է», — նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ «Можем объяснить» Telegram-ալիքը գրում է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել և վերադարձել է Մինվոդի։

Aysor.am-ը փորձում է կապ հաստատել ՀՀ Քաղավիացիայի վարչության հետ՝ Երևանում օդանավի կալանման մանրամաները պարզելու, սակայն զանգերը դեռ անպատասխան են։