Հայաստանը նոր նախագահ ունի. հայտնի է՝ երբ նա կստանձնի պաշտոնը

Ազգային ժողովն ընտրեց Հայաստանի հանրապետության 5-րդ նախագահին: Իշխանության թեկնածու Վահագն Խաչատրյանը ընտրվեց ՀՀ նախագահ 71 ձայնով: Վահագն Խաչատուրյանը երեկ չէր ընտրվել ՀՀ նախագահ, որովհետև խորհրդարանը չէր կարողացել ապահովել կողմ ձայների բավարար քանակը՝ 81 ձայն: Վահագն Խաչատուրյանն ստացել է 69 կողմ ձայն:

Վահագն Խաչատուրյանը ՀՀ 5-րդ նախագահն է:

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի մարտի 12-ին։ Սահմանադրության 127 հոդվածի համաձայն՝ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:

Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»: