13 մլն դրամ` «Դվինում» հյուրասիրության համար. ՊՆ–ն նշում է ԶՈւ 30-ամյակը

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել` Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման ծախսերի վերաբերյալ։

Տոնական միջոցառումները կարժենան ընդհանուր 15 մլն դրամ, ընդ որում` դրանից ավելի քան 13 միլիոնը կծախսվի «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում հյուրասիրություն կազմակերպելու վրա։

Որոշման նախագծի համաձայն` հյուրասիրությանը կմասնակցի 800 մարդ, որոնցից յուրաքանչյուրի ծախսը գնահատվել է 16 653 դրամ։

Մնացած 4-5 մլն դրամով կտպագրվեն պաստառներ, որոնք կտեղադրվեն Երևանում ու մարզերում, ինչպես նաև մայրուղիներում, կպատրաստվեն մետաղյա կրծքանշաններ։

Այս բոլոր ծախսերը կկատարվեն մեկ անձից գնման ձևով` առանց գնման մրցույթ հայտարարելու։

«Նկատի ունենալով ժամկետների սղությունը, ինչպես նաև ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությունը, նախատեսվում է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից», — ասված է նախագծում: