Քանի՞ փամփուշտ են կրակել «էրատո» ջոկատի կազմում. VIDEO

ՔՊ-ական պատգավոր Մերի Գալստյանը, որը պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատի մարտիկներից էր, համառորեն հրաժարվում է պատասխանել, թե ինչ մարտական գործողությունների է նա մասնակցել պատերազմի ժամանակ:

«Գրավոր ուղարկեք, կպատասխանեմ»,- ասաց մարտնչող տիկինը:

Դիտարկմանը, թե ինչն է խանգարում հիմա բանավոր պատասխանել, թե, օրինակ, քանի փամփուշտ են կրակել, թշնամու քանի զինվոր են խոցել, որպեսզի հերքի այն տեղեկությունները, որ նրանք ավելի շատ գնացել էին սելֆիներ անելու, սակայն Գալստյանը նորից պնդեց, որ ինքը այդ հարցերին միայն գրավոր կպատասխանի: