Պաշտոնական․ Լեմպարդը գլխավորեց ԱՊԼ-ի ակումբը

«Էվերտոնի» նոր գլխավոր մարզիչը Ֆրենկ Լեմպարդն է։ Այդ պաշտոնում նրա նշանակման մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա պայմանագիր է կնքել 2,5 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի ամառ։

Հիշեցնենք, որ իր խաղային կարիերայի ավարտից հետո Լեմպարդը որպես մարզիչ աշխատել է «Դերբի Քաունթիում»: Ավելի ուշ նա գլխավորեց Լոնդոնի «Չելսին», սակայն 2021 թվականի հունվարին մասնագետը հեռացվեց աշխատանքից և նրան փոխարինելու եկավ գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը, ով ներկայումս գլխավորում է լոնդոնյան ակումբը։

«Չելսիից» հեռացվելուց հետո Ֆրենկ Լեմպարդը գործազուրկ էր։