Շոյգուն ցավալի լուր է հայտնել

Ուկրաինայի զինված ուժերի «գրոհը» ետ մղելիս զոհվել է 71 ռուս զինծառայող, 210-ը՝ վիրավորվել են։ 
Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ավելի վաղ Շոյգուն ասել էր, որ «ուկրաինական ռեժիմը երեք օրվա ընթացքում սկսել է վաղուց խոստացված հարձակումը ռազմաճակատի տարբեր հատվածներում՝ այդ նպատակով կենտրոնացնելով մեծ քանակությամբ տեխնիկա և կենդանի ուժ»։

«Բոլոր ուղղություններով ռազմական գործողությունների 3 օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են 3715 զինվորական, 52 տանկ, 207 զրահամեքենա, 134 մեքենա, 5 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ»,- ասել է Շոյգուն։