Կարդացեք այս տողերը և ձեր կյանքը կփոխվի…

ՍԿՍՎԵԼ Է ՄԵԾ ՊԱՀՔԸ Սկսվել է Մեծ պահքի հոգևոր ճանապարհորդությունը։ Այդ ճանապարհորդությունը մարդուն պետք է ոչ թե ինչ որ արտաքին, հեռու տեղ տանի, այլ ընդհակառակը՝ դեպի ներս, մարդու հոգու և էության խորքերը, դեպի ինքնաճանաչողություն և ինքնաքննություն։

Աչքերն ու քննողական-քննադատական հայացքը պետք է հեռացնել ու կտրել արտաքին միջավայրից՝ մարդկանցից և այն ուղղել դեպի սեփական անձը, կանգնել սեփական մեղքերի, թուլությունների, տկարությունների, վատ սովորույթների առջև, պայքարել դրանց դեմ ու դուրս վռնդել մեր հոգևոր աշխարհից։

Այն հոգու սնուցուման ու պաշտպանության, մտքի բարոյական մաքրագործման, հոգևոր ուժի նորոգման, ներքին խաղաղության վերականգնման ժամանակաշրջանն է։

Այն ներման ու հաշտության, համբերության ու հույսի, հարգանքի ու սիրո ժամանակաշրջանն է։

azatnewstv.am