
Փետրվարի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ГАЗ 24 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել է 12 փողոցում տեղադրված բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլեկտրասյունը վնասել է նաև բնակչի քարե պարիսպը և արտաքին լուսավորման լամպը:
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից 66-ամյա Արծրուն Մարտիրոսյանը մահացել է, իսկ 63-ամյա Անդրանիկ Մուշեղյանը հետազոտվում է: