Հայտնի է 2 հայ զինծառայողի անունները, որոնց առևանգել է Ադրբեջանը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է ձերբակալված 2 հայ զինծառայողների մասին։

«Հարություն Յուրիկի Հովակիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան», — նշված է հայտարարության մեջ։

Հայ զինծառայողները ներգրավվել են իբրև մեղադրյալ՝ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։