Տեսեք, թե ում են բռնել թմրամիջոց պահելու կասկածանքով. Ամբողջ Ավանում ապշած են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- մայոր Վահե Ղազարյանը վերջերս ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հերթական անգամ խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի ոստիկանության մարզային վարչություններում, տարածքային բաժիններում ակտիվ պայքար տանեն թմրամոլության, այդ թվում՝ թմրանյութեր պահելու, օգտագործելու, տարածելու դեմ:

Աշխատանքների հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա: Կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետը նաև հանձնարարել է, որ լինեն խիստ և չհանդուրժեն այն թմրամոլների նկատմամբ, ովքեր կփորձեն օգտագործել իրենց շրջապատի մարդկանց, այդ թվում՝ պետական ապարատի ներկայացուցիչներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու:

Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը: Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն Պողոսյանը, ով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: