«Կրկին փորձեք». Ուկրաինայում ՀՀ դեսպանության խորհուրդը մեր քաղաքացիներին, որոնք օգնության կարիք ունեն

Օրեր առաջ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարեց, որ ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ։ Դեսպանությունը նաև հեռախոսահամարներ էր տրամադրել, որոնցով ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել դեսպանության հետ։

Քաղաքացիներից մեկը գրել է, որ որևէ համարով անհնար է կապ հաստատել դեսպանության հետ։

Ի պատասխան դեսպանությունից խորհուրդ են տվել կրկին փորձել։

«Բոլոր հեռախոսահամարները ծանրաբեռնված են։ Կրկին փորձեք», — խորհուրդ են տվել Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։