Ուկրաինայում ադրբեջանցիների ավտոշարասյունը գնդակոծվել է․ կան զոհեր

Ուկրաինայի Օդեսայի մարզից Մոլդովա տարհանվել փորձող ադրբեջանցիների ութ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունի գնդակոծության ժամանակ երեք մարդ է զոհվել, չորսը վիրավորվել է։ Եվս մեկ մարդ է զոհվել Խարկովի կենտրոնում անհայտ ուղղությամբ կրակոցից, հայտնում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը։