Դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Հենց այսպիսի վարքագիծ է բնորոշ բռնապետական իշխանություններին և, իհարկե, այս ամենը ԵԽԽՎ-ում չեն նկատելու: Այս իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը:
Այս իրավիճակի կանխարգելման ու դատավորների անկախության երաշխավորման պատասխանատուն, համաձայն Սահմանադրության, Բարձրագույն դատական խորհուրդն է: Այսինքն՝ հենց այդ մարմինը պետք է պաշտպանի դատավորներին, չնայած, հատկապես, վերջին մեկ տարվա ընթացքում ամեն կերպ նպաստել է, որ դատավորների անկախությունը վերացվի»,-նշել է նա: