Ռուս զինվորականները լիովին վերահսկում են Զապորոժեի ատոմակայանն ու շրջակայքը, ճեպազրույցում ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները օդային գերակայություն են ձեռք բերել Ուկրաինայի ողջ տարածքում։
Նա նշել է, որ Կիևում խաղաղ բնակիչները կարող են ազատորեն լքել քաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով։
Կոնաշենկովը հայտնել է, որ Դոնեցկի զինվորականները ռուսական բանակի աջակցությամբ առաջ են անցել ևս 19 կմ և արգելափակել Վոլնովախա քաղաքը։
Բացի այդ, ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել ուկրաինական Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները։