Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով ոճային street style-ը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը կրում է շագանակագույն բլուզ, սպիտակ տաբատ, որոնք համադրել է բեժ երկարաճիտների հետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է նուրբ դիմահարդարմանը։ «Չնայած ամբողջ աշխարհը տարված է վառ գույներով, այնուամենայնիվ ինձ համար ավելի հարմարավետ գույներ չկան, քան բեժն ու սպիտակը», — գրել է գեղեցկուհին։