ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները նորից առաջ են եկել, նոր տարածքներ վերցրել

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Լաչինի միջանցքում վերահսկողության տակ է վերցրել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ։

«Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև», — ասված է հայտարարության մեջ։