Պատահական հանդիպեցինք քովիդի տարիներին ֆեյսբուքում հայտնի Ջոնիի հետ, ով համաձայնեց զրուցենք դեսից֊դենից։ Հետաքրքիրն այն է, որ նրան շատ տեղերից են հրավիրել հարցազրուցի, բայց համաձայնեց միայն oragir.news-ի հետ կիսվել։
Հնդկական կերպարով հայտնի Ջոնին շատ ավելի հայրենասեր է, քան լիքը «ձև» բռնած հայրենասերներ։ Եթերները դադարեցրել է պատերազմի օրերին։ Արևմտյան Հայաստանը տեսնելու երազանք ունի ու համեստ հայուհիներին է սիրում, ինչպես նաև հարսիկի պատրաստած ավանդական տոլման։