«Մարդկային անհատականության մութ կողմերն ունեն ընդհանուր հայտարար, այսինքն, ինչպես ինտելեկտի մակարդակի դեպքում, կարելի է ասել, որ դրանք բոլորն ունեն նույն նախատրամադրվածությունը»։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ յուրաքանչյուր վատ մարդ այս կամ այն կերպ ունի «մութ» անհատականության նշաններ։ Փսիխոպաթները, նարցիսները, էգոիստները, սադիստները և պարզապես չար մարդիկ հակված են իրենց առաջին տեղում դնել ամենավատ տարբերակով:
Ինչպես պարզվել է, բոլոր ինը տեսակի «մութ» անհատականություններին միավորում է անհոգի էգոիզմը և այլ մարդկանց իրավունքների լիակատար անտեսումը։ Ընդորում, փսիխոպաթները, նարցիսները և սադիստները իրենց մութ էությունը արտահայտում են փոքր-ինչ տարբեր ձևերով, թեև յուրաքանչյուրն ինչ-որ կերպ արդարացնում է իր անբարոյական վարքը՝ մեղքի զգացումից խուսափելու համար:
Հետազոտության համահեղինակ դոկտոր Ինգո Զեթլերը բացատրում է այսպես կոչված D-գործոնը («D» նշանակում է մութ՝ «dark») հետևյալ կերպ. «Մարդկային անհատականության մութ կողմերն ունեն ընդհանուր հայտարար, այսինքն, ինչպես ինտելեկտի մակարդակի դեպքում, կարելի է ասել, որ դրանք բոլորն ունեն նույն նախատրամադրվածությունը։ Օրինակ, ցանկացած անձի մոտ D-գործոնը կարող է դրսևորվել նարցիսիզմի, փսիխոպաթիայի և բնավորության ցանկացած այլ մութ գծի կամ դրանց համակցության տեսքով: Բայց մութ անհատականությունների տարբեր տեսակների ընդհանուր հայտարարների մեր դասակարգման օգնությամբ շատ հեշտ է որոշել, թե արդյոք ինչ-որ մեկը D-գործոն ունի, թե ոչ: Փաստն այն է, որ D-գործոնը ցույց է տալիս հավանականությունը, որ մարդը դրսևորում է այնպիսի վարքագիծ, որով նա բացահայտում է իր մեկ կամ մի քանի մութ հատկությունները միանգամից:
Զեթլերը մի շարք հետազոտություններ է անցկացրել, որոնց մասնակցել է ավելի քան 2500 մարդ։ Հարցվողներից յուրաքանչյուրը պետք է ասեր՝ համաձա՞յն է արդյոք հետևյալ պնդումների հետ.
«Երբեմն ես պատրաստ եմ մի փոքր տառապել միայն տեսնելու համար, թե ինչպես են ուրիշները ստանում այն, ինչին արժանի են»:
«Ես գիտեմ, որ ես առանձնահատուկ եմ, քանի որ բոլորն ինձ այդպես են ասում»:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են մութ անհատականության հետևյալ գործոնները.
Էգոիզմ,
Մաքիավելիզմ,
Դեմորալիզացիա
Նարցիսիզմ,
Հոգեբանական լուսավորություն,
Փսիխոպաթիա
Սադիզմ,
Ինքնասիրահարվածություն
Չարություն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ իրենց հիմքում գործոններից յուրաքանչյուրն ընդհանուր բան ունի մյուս գործոնների հետ: