Ի՞նչ է կատարվում Ջերմուկում. ՊՆ-ն մեկնաբանություն է տարածել

Լրատվամիջոցներից մեկը քիչ առաջ գրել էր, որ Ջերմուկում իրավիճակը պայթունավտանգ է և լսվում են կրակոցի ձայներ։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ տարածում է»,-նշեց նա։

Նշենք, որ Oragir.News-ի հետ զրույցում Ջերմուկում գտնվող հայտնի հրամանատարներից մեկն ասել էր. «Իրավիճակը պայթունավտանգ ա, խոսելու ժամանակ չկա»։ Լրատվամիջոցը հրամանատարի անունը և նկարը չթիրախավորելու համար չի հրապարակել։ «Կարկուտ է, ու դեմը պետք ա հրատապ առնենք, որ առաջ չգան», — ասաց նա։ Հեռախոսազանգի ընթացքում կրակոցների ձայները լսվում էին։ Հրամանատարը համախմբման կոչ արեց։