«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը: Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել:
Սենիկի մայրը՝ Հրանուշ Խուրշուդյանը «Էրեբունի» ԲԿ է դիմել հղիության 3-րդ եռամսյակում՝ առողջական խնդիրներով: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ բժշկական բազմամասնագիտական թիմը լուրջ աշխատանք է կատարել՝ հասնելով ցանկալի արդյունքի: