Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ան-26 տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է

Վորոնեժի մարզում Ան-26 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Интерфакс-ը։

«Փետրվարի 24-ին Վորոնեժի մարզում ռազմական տեխնիկա տեղափոխելու համար նախատեսված թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ան-26 ինքնաթիռը։ Անձնակազմը մահացել է», — հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

Երկրի վրա ավերածություններ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ է դարձել տեխնիկայի խափանումը։