ԱԺ խոսնակ Ծովինար Խաչատրյանը գրում է. Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանին սայլակի վրա տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն` ռենտգեն հետազոտության: Նա Պռոշյանի կառավարական առանձնատների տարածքում` իր տան մոտ ընկել է եւ վնասել է թեւը, այժմ գտնվում է բժշկական կենտրոնում: Նրան հետազոտում են, որպեսզի համոզվեն` կա կոտրվածք, թե ոչ: