Այս աղոթքը պետք է ընթերցվի առավոտյան, որպեսզի սկսված օրը մաքուր լինի ամեն չարիքից։
Պատահում է, որ առավոտյան աշխատանքը լավ չի ընթանում, կարծես ամեն ինչ ձեռքից ընկնում է և անհաջողություններն են հետապնդում:
Նման խնդիրներից ազատվելու, ամեն օրվանից ուրախություն ստանալու համար, օգտակար բաների և նոր ձեռքբերումների համար ուժ ունենալու համար, անպայման պետք է աղոթեք ամեն առավոտ:
Միշտ սկսեք ձեր օրը այս աղոթքի խոսքերով
«Ամենակարող Աստված, ուսուցանիր ինձ քո իմաստությունը
Ցույց տուր ինձ, ինչպես դառնալ բարի, ամրացրու իմ հավատքը
Բազմապատկի՛ր իմ բարի գործերը և զսպիր իմ հպարտությունը
Սովորեցրու ինձ գնահատել ամենափոքրիկ պահը և ժամանակը իզուր չվատնել
Սովորեցրու ինձ սիրել այնպես, ինչպես սիրում ես դու` անձնազոհ, անկեղծ
Պարգևիր ինձ համբերություն և խոնարհություն, որովհետև դու ես համբերությունը
Քո սերն անսահման է: Բարությունը անսպառ է։
Օրհնիր ինձ, իմ ընտանիքին, իմ ընկերներին և ծանոթներին:
Խաղաղություն եմ խնդրում ամբողջ մոլորակի համար: Երջանկություն և սեր բոլոր նրանց համար, ովքեր ապրում են դրա վրա: Բացիր քարացած սրտերը: Մեղմացրու վիրավոր սրտերի ցավը: Որովհետև Դու ողորմած ես, և տվող»: