Ի՞նչ վնաս է կրել Ուկրաինան. ՌԴ ՊՆ նոր մանրամասներ է հայտնել

Ռուս զինվորականները ոչնչացրել են 84 ենթակառուցվածքային օբյեկտներ Ուկրաինայում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերի հարվածների արդյունքում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 83 ցամաքային օբյեկտ խափանվել է։ Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երկու Սու-27, երկու Սու-24, մեկ ուղղաթիռ և չորս «Բայրաքտար ՏԲ-2» գրոհային անօդաչու թռչող սարքեր», — ասել է Կոնաշենկովը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումներին օրվա համար հանձնարարված բոլոր խնդիրները հաջողությամբ ավարտվել են», — ասել է նա։