Սկանդալ. Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան որակազրկել է ադրբեջանցի անբարոյականի վաստակ Հասանովին, ով պարտվելով մեր ըմբիշ Մանվելյանին ի ցույց է դրել իր ողջ ատելությունը հայերի նկատմամբ և ապացուցել, որ ինքն ագրեսիվ և անդաստիարակի մեկն է: Ու այս տականքների հետ որոշ ոչնչություններ առաջարկում են խաղաղ ապրե՞լ…
Կարապետ Մանվելյանին պարտված ադրբեջանցի ըմբիշ Ռահիմ Հասանովը հրաժարվել է սեղմել նրա ձեռքը և հարվածել է Հայաստանի ներկայացուցչին: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցի մարտիկին՝ հայ մրցակցի հանդեպ ոչ սպորտային և ագրեսիվ վարքի համար։
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներ Կարապետ Մանվելյանն ու Սահակ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ։