ՀՐԱՏԱՊ. Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել մարդկային մասունքներով 67 պարկ

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել մարդկային մասունքներով 67 պարկ:

Փոխանցման գործընթացը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի դեկտեմբեր։

«Փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ աճյունները պատկանում են 117 մարդու»,- APA-ին ասել է գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը։