ՀՐԱՏԱՊ. Հայտնի է Ուկրաինայում ոչնչացված օբյեկտների և Բայրաքթարների քանակը

Ռուս զինվորականներն Ուկրաինայում ոչնչացրել են 74 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 օդանավակայան և ռազմածովային բազա, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսական զինված ուժերի հարվածների արդյունքում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտներ շարքից հանվել են։ Այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազան»,- ասել է Կոնաշենկովը։

Նաև ոչնչացվել են С-300 և Бук-M1 զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայաններ։

Խոցվել է մարտական ուղղաթիռ և չորս Բայրաքթար TB-2 գրոհային անօդաչու թռչող սարքեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսները «Գրադ» համակարգով զանգվածային հարվածներ են հասցրել. Սա շատ սարսափելի է. VIDEO