Ամեն ինչ ուրիշ էր, երբ դուք կայիք. Արամ Ասատրյանի դստեր ամուսնու գրառումը

Starnews.am-ը գրում է․ StarNews-ը բազմիցս անդրադարձել է Արամ Ասատրյանի ընտանիքին, լուսաբանել ընտանիքում եղած ուրախ իրադարձություններն ու նաև ներկայացրել այնտեղ առկա խնդիրները:

Մեր աչքից չէր վրիպել, որ խնդիր կա Արամ Ասատրյանի դստեր և որդիների միջև, նրանք չեն շփվում իրար հետ:

Այս Թեմային անդրադարձել էր Գրիշա Սանդալյանը`Արամ Ասատրյանի դստեր ամուսինը,որը ևս ներկայացրել ենք:

Այսօր Ասատրյանի որդու`Սեդրակի մահվան օրն է, այս առիթով Ասատրյանի դստեր ամուսինը հրապարակել է ընտանիքի հայտնի լուսանկարը`սակայն կտրած, որպեսզի չներառվեն Ասատրյանների մյուս որդիները:

«Խորհրդավոր էր Ձեր ապրելու պայմանը, երբ դուք կայիք, ամեն ինչ ուրիշ էր, որովհետև դուք էիք ուրիշ»:

Նա այսպես ասես ակնարկում է իր կնոջ մյուս եղբայրներին, որոնց հետ, ինչպես նշեցի, նրանք կապ չունեն: