ԱՄՆ նախագահն աղոթում է Ուկրաինայի համար, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը մտածում է Ուկրաինայի ժողովրդի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի ժողովուրդը ենթարկվել է ռուսական ուժերի չարդարացված հարձակման։
«Ամբողջ աշխարհի աղոթքներն այսօր Ուկրաինայի ժողովրդի հետ են, որը տառապում են ռուսական զինված ուժերի անհիմն և չարդարացված հարձակումից», — ասել է Բայդենը։

Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ հույս ունի, որ Ուկրաինան կարող է դիմակայել, և որ բոլոր բրիտանացիները մտածում են իրենց ժողովրդի մասին այս մութ ժամանակներում: