Ինչ եղանակ է լինելու փետրվարի 24-ից 28-ը

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 27-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև։

Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։