Ադրբեջանցիները Երևանում Կապույտ մզկիթ են այցելել. տեսեք, թե ինչ են նրանք ասել

Ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի Կապույտ մզկիթ: Նրանցից Թահիր Միրկիշիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Մենք այցելեցինք Կապույտ մզկիթ։ Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երևանում։ Չնայած պատերին այլ պետության մասին գրություններին՝ մզկիթի պատերը, ճարտարապետությունը, ոգին մերն են։ Հուսով ենք, որ այս մզկիթում իրական տերերը շուտով կկարողանան կատարել իրենց աղոթքը։ Ի վերջո, ադրբեջանցիների աղոթքները միշտ բարի նպատակներով են, և դրանք լսվում են»։