Հայաստանի դպրոցներում ադրբեջաներե՞ն են դասավանդելու

Այս պահին Հայաստանում չեն պատրաստվում դպրոցներում ադրբեջաներեն դասավանդել, այսօր լրագրողներին ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Հայաստանի ռազմավարության սկզբունքն է տարածաշրջանային լեզուներն ուսումնասիրելը, ծանոթ լինելը հենց դպրոցներից։ Բայց մենք չենք պատրաստվում հենց այսօր դպրոցներում ադրբեջաներեն ուսուցանել։ Մենք դեռ քննարկում ենք որոշ դպրոցներում վրացերեն լեզուն ուսուցանելու հարցը։ Ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա»,-ասաց նախարարը։

Դումանյանը նշեց նաև, որ Ադրբեջանում շատ լավ տիրապետում են հայերենին։