Ինչ վտանգներ է պարունակում էլեկտրոնային սիգարետը

Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց սրտանոթային համակարգի վրա, պարզել են Օհայոյի պետական ​​համալսարանի բժշկական քոլեջի (ԱՄՆ) գիտնականները։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում։

Հետազոտության հեղինակները լաբորատոր մկներին ընկղմել են վեյփի աերոզոլի՝ գլիցերինի եւ նիկոտինի խառնուրդի մեջ, այնուհետեւ հետեւել են ազդեցությանը օրգանիզմի վրա: Մկների տարիքը թեստի սկզբում համապատասխանում էր 12 տարեկան երեխային, իսկ փորձի վերջում՝ 30 տարեկանի մարդու:

Պարզվել է, որ երկարաժամկետ հեռանկարում վնասակար ազդեցությունը դրսեւորվել է միայն արական սեռի դեպքում, իսկ էգերի վրա այն էական ազդեցություն չի ունեցել։ Բացի այդ, կենսաբանները պարզել են, որ մկների մոտ բարձր է եղել CYP2A5-ի մակարդակը, որը պատասխանատու է նիկոտինի վերամշակման համար:

Հետագայում հետազոտողները նախատեսում են նոր հետազոտություն անցկացնել՝ ավելի լավ հասկանալու համար, թե մեծանալու որ շրջանում է սրտի անբավարարություն առաջանում եւ կարո՞ղ է արդյոք CYP2A5-ն օգնել էգերին ավելի լավ պաշտպանություն արտադրել նիկոտինից:

NEWS.am Medicine