Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանիշներ, որոնք բոլորը պետք է իմանան

Ստամոքսի քաղցկեղի որոշ ախտանիշներ ի հայտ են գալիս վաղ փուլերում, եւ այս ախտանիշների իմացությունը կարող է օգնել ժամանակին ախտորոշել հիվանդությունը:

Ստամոքսի քաղցկեղի վաղ փուլերում ախտանիշները հաճախ անորոշ են եւ կարող են ներառել այրոց, մարսողության խանգարում, ախորժակի կորուստ եւ սրտխառնոց, ասում է բժիշկ Սանջայ Մեհթան։ Հիվանդները կարող են նաեւ զգալ կուլ տալու դժվարություն, ցավ որովայնի վերին հատվածում եւ քաշի կորուստ:

Ինչպես նշում է Daily Express-ը, ստամոքսի քաղցկեղի մեկ այլ վաղ նշան կարող է լինել ստամոքսի արյունահոսությունը, որը հանգեցնում է անեմիայի զարգացման:

Նա նաեւ նշել է, որ ստամոքսի քաղցկեղի որոշ ախտանիշներ կարող են վկայել նաեւ այլ հիվանդությունների մասին, ինչպիսիք են ստամոքսի խոցը կամ թթվային ռեֆլյուքսը: Սակայն ամեն դեպքում, եթե այս ախտանիշներն ի հայտ գան, խորհուրդ է տրվում դիմել բժշկի՝ պարզելու դրանց պատճառը։

NEWS.am Medicine