Նոր կադրեր. ինչպես են ոստիկանները ձերբակալում դաշնակցականներին, նրանցից մեկի ձեռքը կոտրվել է

Yerkir.am-ը ներկայացնում է նոր կադրեր կարմիր բերետավորների գործողություններից։

Նրանք «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմացից բերման են ենթարկել շուրջ 20 դաշնակցական երիտասարդների, որոնք փորձել էին մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ ադրբեջանցիների:

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է, որ ՀՅԴ երիտասարդական միության անդամ Նարոտ Ղազարյանի ձեռքը կոտրվել է ոստիկանության բաժանմունքում, հիվանդանոցում գիպս են դրել։ «Թուրքի դեմ ցույց անելու համար բերման են ենթարկվում, քրեական գործ է հարուցվել», — նշել է նա։