Եղբոր հետևից կամ արյան կանչով… Մի ընտանիքից միանգամից երկու գույն պակասեց…

Եղբոր հետևից կամ արյան կանչով…

Մի ընտանիքից միանգամից երկու գույն պակասեց… Ռոբերտագույնն ու Արտյոմագույնը։

Ռոբերտ և Արտյոմ եղբայրներն իրենց սիրով պատերազմ հաղթեցին։ Ջրականի մարտերում ընկավ Ռոբերտը, իսկ Ակնայում պատերազմող Արտյոմը գնաց եղբոր հետևից։ Արյան կանչը նրան շատ հեռու տարավ՝ դեպի արքայությունը երկնի, որտեղ եղբայրն արդեն իր տեղն էր գտել։

Միասին կյանք ու մահ տեսան, միասին գնացին դեպի անմահություն… Արթիկցի եղբայրները արնաքամ եղող հայրենիքին իրենց արյունը խառնեցին… Հայրենի արյունը եռաց, եռռաց… ու Արագածը խոնարհեց աչքերը։ Արագածի փեշերից երկու ծիլ պոկվեցին։ Ծիլերն այդ կյանք խառնեցին հողին… իրենց թանկ կյանքը, իրենց տաք կյանքը.. Հողը վերածնվեց, ծիլերն անմահացան…

Արագածը լուռ է. հայրենի հողի տերերը հողին շատ մոտեցան, անթույլատրելի շատ…
Արտյոմն ու Ռոբերտը միասին են… արյան կանչը պատերազմ հաղթեց։

Փա՛ռք Ձեզ հերոս տղեք.. Պատիվ ունեմ Ռոբերտ և Արտյոմ Հովհաննիսյաններ։ 🙏

Անուշ Մնացականյան_ի ֆեյսբուքյան էջից։
Patum.am