Փաշինյանն ու Խաչատուրյանը ցավակցել են Թուրքիային և Սիրիային. Փաշինյանը պատրաստ է օգնել

Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստների, Թվիթերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել», — գրել է ՀՀ վարչապետը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել այսօր Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապացկությամբ, որի հետևանքով երկու երկրներում էլ կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ։ «Իմ ցավակցություններն եմ հայտնում Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժից հետո ողբերգական հետևանքների ու անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է ՀՀ նախագահը թվիթերյան իր էջում։