Եթե Պապիկյանը հրաժարական տա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահավոր հետևանքներ կունենանք. Հովիկ Աղազարյան

Ազատ գյուղի ողբերգական հրդեհից հետո Սուրեն Պապիկյանի հրաժարականը անընդունելի եմ համարում, միգուցե, հետո քննության արդյունքում պարզվի, որ նախարարն ունի մեղքի իր բաժինը և պետք է հրաժարական տա: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան.

«Եթե մենք լինեինք կայացած քաղաքացիական ու քաղաքական հասարակություն, այդ դեպքում մեխանիկորեն նախարարը պետք է հրաժարական տար, իսկ եթե նման դեպքում Պապիկյանը հրաժարական տա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահավոր հետևանքներ է սա ունենալու:

Օրինակ, լինի մեկ ուրիշ ՊՆ նախարար ու ոչ բարի հրամանատար, որը չի սիրում նախարարին, հանկարծակի բռնի ու նման դեպք կազմակերպի, հետևաբար, սա անընդունելի է»,-ասում է Աղազարյանը: