Домой Կարևոր Տեսեք, թե որ գեներալի եղբայրն է գողացել եղևնիները Մեծամորի կինոյի տան դիմացից

Տեսեք, թե որ գեներալի եղբայրն է գողացել եղևնիները Մեծամորի կինոյի տան դիմացից

0
Տեսեք, թե որ գեներալի եղբայրն է գողացել եղևնիները Մեծամորի կինոյի տան դիմացից

SHAMSHYAN.com-ը գրում է, որ փետրվարի 21-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները իրականացրել են «Ինչպես ճանճին հեռացնել եղևնու վրայից» օպերացիան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը տեղեկություններ է ստացել, որ Մեծամոր քաղաքի վարչական տարածքից 35-40 տարեկան եղևնիներ են արմատախիլ արել և գողացել: Նույն օրը հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար ստեղծվում են օպերատիվ-հետախուզական խմբեր:

Կարճ ժամանակում ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-միջոցառումներ, պարզում են, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում Արշալույս գյուղի բնակիչ, 64-ամյա Աշոտ Գրիգորյանը Մեծամոր քաղաքի նախկին կինոյի տան դիմացի բակային հատվածից արմատախիլ է արել 3 հսկայական եղևնի ու տեղափոխել Արշալույս գյուղի իր տուն:

Ոստիկանները, ժամանելով Ա. Գրիգորյանի տուն, բացատրական աշխատանքներ են կատարում նրա հետ, որից հետո եղևնիներից 2-ը Արշալույս գյուղից տեղափոխվում են այն վայրը, որտեղ տարիներ առաջ տնկվել են: Ա. Գրիգորյանը պարտավորվել է 3-րդ եղևնին նույնպես տեղափոխել նույն վայրը: Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրն է, ով ընկերական շրջապատում հայտնի է «Ճանճ» մականվամբ:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here