Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա հինգ օրերին

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: