Հայտնի, թե Երևանում որ ռեստորանն է համաձայնվել հաց տալ ադրբեջանցիներին

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստի ավարտին ադրբեջանցի պատվիրակներին ուղեկցել են Երևանի «Սալոն» ռեստորան, որտեղ վերջիններիս տրվել է ընթրիք:

Մինչ այդ «Յասաման» ռեստորանը հրաժարվել էր սպասարկել ադրբեջանցիներին։ Նրանց չեն ընդունել նաև «Երեմյան Փրոջեքթ» ռեստորանների ցանցում։